Անձրեւներից տեղի են ունեցել փլուզումներ

04/05/2010

Ապրիլի 30-ին Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում հորդառատ անձրեւների հետեւանքով ինքնափլուզվել է Ս.Հակոբջանյանին պատկանող անասնակերի պահեստի հենապատը` 30 քմ մակերեսով: Փլուզվել են նաեւ բնակիչներ` Ա. Ալեքսանյանի այգու 15 քմ եւ Ս. Սարգսյանի տանը կից 32 քմ մակերեսներով հենապատերը: Տուժածներ չկան: Նույն օրը Սյունիքի մարզի Շիշկերտ-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհի եզրաշերտի փլուզում` 25 մ երկարությամբ, 10 մ լայնությամբ եւ 2000 խմ ծավալով, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել է անանցանելի: Ժամը 13:00-ից մինչեւ 20:40-ը Մեղրիի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Մայիսի 1-ին, ժամը 07:00-ին մաքրման աշխատանքները վերսկսվել են: Ժամանակավորապես գործում է միակողմանի շրջանցիկ ճանապարհ:

Իսկ Մայիսի 2-ին Լոռու մարզի Ձորագյուղում տեղացած անձրեւների հետեւանքով տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով փակվել է Ձորագետ-Ձորաղբյուր ավտոճանապարհը: