ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի վերջին օրը կառույցի Բյուրոյում տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ քննարկումներ: Այս մասին երեկ տեղեկացրել է ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն` հավելելով, թե այս շաբաթ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ժամանակ որոշում է կայացվել հունիսին անցկացնել համանման հանդիպում ավելի լայն ձեւաչափով, որին կարող են մասնակցել նաեւ հայկական եւ ադրբեջանական ընդդիմությունների ներկայացուցիչները, որոնք ընդգրկված են ԵԽ ԽՎ պատվիրակությունների կազմում:
Ինչ վերաբերում է ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությանը, ապա Չավուշօղլուն ասել է, որ այդ հարցը կորոշվի հունիսին նստաշրջանի շրջանակում նախատեսվող հանդիպումից հետո: