Կասկածող է ման գալիս

29/04/2010

Թուրքիան միշտ հետաքրքրվել է եւ շարունակելու է հետաքրքրվել Նախիջեւանի ապագայով: Այս մասին Անկարայում Նախիջեւանի խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ առկա սերտ կապի պատճառով Թուրքիան միշտ հետաքրքրվել է եւ շարունակելու է հետաքրքրվել Նախիջեւանի ապագայով: Նախիջեւանի անվտանգությունն ու բարեկեցությունը մեր անվտանգությունն ու բարեկեցությունն է»,- ասել է Դավութօղլուն: Հարցին, թե Հայաստանի հետ արձանագրային գործընթացում ինչպիսի՞ն է լինելու Կարսի պայմանագրի ճակատագիրը, Դավութօղլուն պատասխանել է, թե ոչ մի կասկած չունի պայմանագրի` իրավական ուժ ունենալու առնչությամբ: