Դեմ են

29/04/2010

Ապրիլի 26-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանում 20 պատգամավորներ հայտարարություն են ընդունել, ըստ որի` դատապարտվում է ցանկացած գործողություն, որը խանգարում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ 2005թ. 1416 բանաձեւն ընդունելով` ԵԽ ԽՎ-ն ցույց է տվել, որ այդ հարցին լուրջ է վերաբերվում: Այդուհանդերձ, ըստ հայտարարության` ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում անօրինական գործողություններ, որոնք խորացնում են անվստահությունը կողմերի միջեւ եւ խոչընդոտում հակամարտության կարգավորման առաջխաղացմանը: Այդպիսի գործողություններից է համարվում ԼՂ-ում խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Իսկ որպես դրական օրինակ՝ նրանք նշել են Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Բաքու: ԵԽ ԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակների կողմից նախապատրաստված հայտարարությունը ստորագրողները հորդորում են ձեռնպահ մնալ անօրինական գործողություններից եւ Հայաստանին կոչ են անում կանխել կարգավորման գործընթացին վնաս հասցնող նախաձեռնությունները: