Նախօրեին հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար, ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաեւի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի միջեւ: Քննարկման թեման եղել է ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներն ու կարգավիճակը: Սաուդաբաեւը չի բացառել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` որպես ԵԱՀԿ նախագահող երկրի ղեկավարի մասնակցությունը ԼՂ կարգավորման ջանքերում: Բացի այդ, նրանք կարծիքներ են փոխանակել հուլիսի 16-17-ին Ալմա Աթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական խորհրդի անցկացման նախապատրաստման շուրջ: