Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2010-2011 ուսումնական տարում Սլովակիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար (մեկ կրթաթոշակ):
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրի կրթական աստիճան ունեցող 18-ից մինչեւ 26 տարեկան ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին:
Դիմորդները պետք է ներկայացնեն`
– դիմում` մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
– դիմում-հարցաթերթիկ,
– հարցաթերթիկ ներկայացված սլովակյան կողմից,
– ինքնակենսագրություն (CV),
– 2 երաշխավորագիր անգլերեն լեզվով,
– բակալավրի դիպլոմի եւ ներդիրի պատճենները` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
– ծննդյան վկայականի պատճեն` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
– անձնագրի պատճեն,
– բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձեւի,
– 2 լուսանկար 3×4 չափսի,
– արական սեռի անձինք` զինգրքույկի պատճեն կամ դրան փոխարինող կցագրման վկայական կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ ս/թ. մայիսի 6-ը (ներառյալ) ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչություն (ք. Երեւան Կառավարության թիվ 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Մրցույթը տեղի կունենա Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում (Հանրապետության 73) ս.թ. մայիսի 7-10-ը:
http://www.edu. am/index. phpգtopMenu= 9&menu1=-1&menu2=9&id=3667 =arm