Եվա Ռիվասը չորրո՞րդն է

27/04/2010

Բուքմեյքերների տվյալներով, «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի առաջին հորիզոնականում է Գերմանիայի ներկայացուցիչ Լենա Մեյեր Լանդրուտը: Ֆավորիտների եռյակում են նաեւ Իսրայելի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Ըստ «ReadaBet.com»-ի` լավագույն հնգյակում են Հայաստանն ու Դանիան: Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը ներկայացված է չորրորդ տեղում: «Եվրատեսիլի» ֆավորիտների լավագույն տասնյակը եզրափակում է Շվեդիան: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2010»-ը տեղի է ունենալու մայիսի 29-ին, Օսլոյում, որտեղ էլ պարզ կդառնա, թե որքանով են իրականությանը համապատասխանում բուքմեյքերական գրասենյակների տվյալները: