Դիակներ` լեռան վրա եւ լճում

01/04/2010

Մարտի 29-ին, ժամը 22:00-ին Ջերմուկ քաղաքին հարակից լեռան դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Մարտի 30-ին, ժամը 06:00-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ըստ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության, լեռան հիշյալ հատվածից փրկարարների ուժերով իջեցվել է Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Վահան Զաքարյանի դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին: Մարտի 29-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել Սեւան քաղաքի բնակիչ, 41-ամյա Հայկ Հակոբյանի` Սեւանա լճում ձկնորսության ժամանակ խեղդվելու մասին: Հատուկ ջրափրկարարական ջոկատի որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 30-ին, ժամը 17:00-ին լճի Աղթամար թերակղզուն հարակից տարածքից դուրս է բերվել զոհվածի դին եւ հանձնվել իրավապահներին: