Հետաձգվել է

01/04/2010

ԱՄՆ Պետքարտուղարության հյուպատոսական գործերի գրասենյակը հայտարարել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգում է մուտքի արտոնագրի դիմումի նոր ձեւի` DS-160 տարբերակի ներդրումը: Ինչպես հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, տեխնիկական խնդիրները հարթելուց անմիջապես հետո դեսպանատունը կհայտարարի DS-160 տարբերակի ներդրման նոր ժամկետի մասին: Միաժամանակ, դիմումներ ներկայացնող քաղաքացիները կարող են շարունակել օգտագործել ներկայում գործող արտոնագրի դիմումի էլեկտրոնային ձեւը: ԱՄՆ մուտքի արտոնագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` այցելելով Պետքարտուղարության ինտերնետային կայքը. http://www.travel.state.gov/visa/visa_1750.html Հայաստանում ԱՄՆ մուտքի արտոնագրի համար դիմելու մանրամասներին կարելի է ծանոթանալ ԱՄՆ դեսպանատան ինտերնետային կայքում.ttp://armenia.usembassy.gov/visas.html: