Ստորագրությունները բավարար են

30/03/2010

«Ավելի քան բավարար են հավաքված ստորագրությունները դատարան դիմելու համար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով գազի սակագնի բարձրացման դեմ պատրաստվող հայցին. դրա համար արդեն իսկ հավաքվել է ավելի քան 5000 ստորագրություն: Հ. Բագրատյանը թեեւ մեծ հույսեր չի կապում ՀՀ արդարադատության հետ, քանի որ «դատարանները սպասարկում են կոնկրետ մարդկանց շահերը», սակայն քայլը համարում է ճիշտ եւ աննախադեպ: Նախկինում նման բովանդակությամբ հայց չի ներկայացվել: ՀԱԿ գրասենյակը դատական հայցը կներկայացնի համաձայն գործող օրենքի` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը ուժի մեջ մտնելուց 7 օր հետո, այսինքն՝ ապրիլի 7-ից հետո: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից 1000 խմ գազի դիմաց բնակիչները կվճարեն 132.000 դրամ` նախկին 96.000 դրամի, իսկ խոշոր սպառողները` 243.13 դոլար` նախկին 215 դոլարի փոխարեն: