Բելգիան դեմ է

28/03/2010

Եվրամիության եւ Եվրամիության միջեւ խորհրդարանական համագործակցության կոմիտեն առաջարկել է ընդլայնել ՈՒկրաինայի այն քաղաքացիների շրջանակը, ովքեր կարող են օգտվել մուտքի արտոնագրի` վիզայի ձեւակերպման մեղմացման մասին համաձայնագրի առավելություններից: Այդ մասին երեկ հայտարարել է ՈՒկրաինայի Գերագույն ռադայի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Բորիս Տարասյուկը, ով մասնակցել է նախօրեին Բրյուսելում կայացած ՈՒկրաինա-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստին: Նա նշել է, որ վիզայի տրամադրման մեղմացման կարգը պետք է տարածվի նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների եւ կրոնական համայնքների ներկայացուցիչների նկատմամբ: Մինչդեռ ոչ բոլոր եվրոպական երկրներն են գոհունակությամբ արձագանքել դրան: Օրինակ՝ Բելգիան վերապահումներ ունի Ուկրաինայի քաղաքացիներին դեպի Եվրամիության երկրներ անարգել մուտքի թույլտվություն տրամադրելու վերաբերյալ: Բանն այն է, որ վերջին ամիսներին Բելգիայում լուրջ հիմախնդիր են դարձել Սերբիայից եւ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությունից ներգաղթած մեծ թվով փախստականները: Վերջիններս օգտվել են Եվրամիության` անցած տարվա դեկտեմբերին կայացրած որոշումից, ըստ որի՝ այդ երկրների քաղաքացիներն առանց վիզայի կարող են ճամփորդել Եվրոպայի տարածքում: