Վնասում է Եվրոպային

28/03/2010

Եվրամիությունը կոչ է արել Լիբիայի եւ Շվեյցարիայի իշխանություններին՝ հարթել դիվանագիտական կոնֆլիկտը, որի պատճառով մի շարք լիբիացի գործարարների արդեն արգելվել է մեկնել եվրոպական երկրներ: Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշտոնը հայտարարել է, որ այդ դիվանագիտական կոնֆլիկտը վնասում է Եվրոպայի շահերին: Նշենք, որ Շվեյցարիան մի շարք լիբիացի խոշոր գործարարների ընդգրկել է «սեւ ցուցակում»` մերժելով նրանց մուտքի արտոնագիր տրամադրել: Ի պատասխան, փետրվարի սկզբից Լիբիան դադարեցրել է մուտքի արտոնագիր տրամադրել մի շարք եվրոպական երկրների քաղաքացիների: