Առանց տեղեկանքի

28/03/2010

Չեխիան Ուկրաինայի քաղաքացիներից մուտքի թույլտվություն ստանալու համար այլեւս վարակիչ հիվանդությունների բացակայության վերաբերյալ բժշկական տեղեկանք չի պահանջում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Չեխիայի դեսպանատունը` նշելով, որ այդպիսով հեշտացվում է ուկրաինացիներին Չեխիայի մուտքի թույլտվություն տրամադրելու գործընթացը: Հեշտացնելով վիզաների տրամադրման գործընթացը, Չեխիան միաժամանակ դադարեցրել է աշխատանքային թույլտվության տրամադրումը Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին: Նշենք, որ ներկայումս Չեխիայում, պաշտոնական տվյալներով, բնակվում է ԵՄ անդամ երկրների քաղաքացի չհանդիասացող մոտ 44 հազար մարդ: