Փաստ է, բայց…

23/03/2010

«Այն, որ Հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել, դա փաստ է: Սակայն Միացյալ Նահանգները դրա համար չպետք է մեղադրի այսօրվա Թուրքիային»,- HaberTurk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի մրցակից, հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը:

«Ձեր ասած Հայկական հարցը պատմության ընթացքում տեղի ունեցած ցեղասպանություններից մեկն է: Սակայն հարցն այն է, որ դրա համար մենք չենք կարող մեղադրել ներկայիս թուրքական իշխանություններին եւ ժամանակակից Թուրքիային: Անձամբ ես կարծում եմ, որ մենք պետք է դատապարտենք ցեղասպանությունը, սակայն մյուս կողմից էլ պետք է առաջ նայենք: Իսլամիստական շարժումների պես կարեւոր խնդիր կա աշխարհում, եւ այդ ոլորտում Թուրքիայի աջակցության կարիքն ունենք: Եվ չպետք է մոռանանք, որ Թուրքիան ժողովրդավարական երկիր է»,- հայտարարել է ՄըքՔեյնը` ավելացնելով, որ Թուրքիան Միացյալ Նահանգների բարեկամն ու դաշնակիցն է: