Կոմունիզմի հոտ է առնում

23/03/2010

«Այդ ծրագրից սոցիալիզմի հոտ է գալիս, եւ մի փոքր զարմանալի է, որ ուլտրա-լիբերալ ուժն է այդպիսի բան ներկայացնում»,- երեկ անդրադառնալով ՀԱԿ ներկայացրած «100 քայլ» տնտեսական ծրագրին, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հավելելով, թե այնքան էլ լուրջ չի վերաբերվում այն բացատրությանը, թե դա հետեւանք է այն բանի, որ ՀԱԿ-ում կան նաեւ սոցիալիստական ուժեր: «Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ սոցիալիստական ուժերը ՀԱԿ-ում դերակատարում չունեն եւ, օրինակ, հայ-թուրքական գործընթացի հարցում այդ ուժերը չեն ընդդիմանում ՀԱԿ-ի մոտեցումներին»,- ասել է Ա. Մինասյանը` հավելելով նաեւ, թե ՀԱԿ-ի ծրագիրը նաեւ պոպուլիզմի տարրեր է պարունակում: Դիտարկմանն էլ, թե իրեն, որպես սոցիալիստական ուժի ներկայացուցիչ, պետք է հաճելի լիներ, որ ՀԱԿ-ի ծրագրից սոցիալիզմի հոտ է գալիս, ՀՅԴ պատգամավորն արձագանքել է. «ՀԱԿ-ի ծրագրից ավելի շատ կոմունիզմի հոտ է գալիս»: