Առաջին անգամ

16/03/2010

Մարտի 18-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Թոմաս Միրովը։ Մինչեւ Երեւան ժամանելը Թոմաս Միրովը մարտի 16-ին կայցելի Բաքու, իսկ մարտի 17-ին՝ Թբիլիսի։ Սա ՎԶԵԲ նախագահի առաջին տարածաշրջանային այցն է, որի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները երեք երկրների նախագահների, կառավարության ղեկավարների, ինչպես նաեւ՝ Կենտրոնական բանկերի նախագահների հետ: