«Լավ կլիներ, որ իշխանափոխության մասին խոսողները նաեւ ներկայացնեին, թե ինչ հիմքերի վրա է այդ իշխանափոխությունը զգալի, տեսանելի եւ անդառնալի՝ որպես գործընթաց»,- անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իշխանափոխության անհրաժեշտության մասին հայտարարությանը, երեկ ասել է ԱԺ երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Վարդան Խաչատրյանը: «Ասել, որ ես տեսնում եմ Հայաստանի ներքին ռեսուրսներում այդ իշխանափոխության ընթացքը, որը պետք է ռեալիզացվի մինչեւ սեպտեմբեր՝ չափազանցված կլինի»,- նշել է նա` հավելելով, թե չգիտի, թե ինչպիսի տեղեկությունների հիման վրա է ՀԱԿ-ն այդպիսի եզրահանգման եկել: «Ինչպես ասում են` սեպտեմբերը սարերի հետեւում չէ: Կապրենք` կտեսնենք: Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը կտրուկ ճնշման չենթարկվի հատկապես արտերկրյա ուժային կենտրոններից, դժվար է պատկերացնել, թե այդպիսի անդառնալի գործընթացն ինչով է պայմանավորված»,- ասել է նա: