Ամենամոտը

07/03/2010

«Վրաստանը տարածաշրջանի` Եվրամիությանն առավել մոտ կանգնած երկիրն է»,- Թբիլիսիում երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ նախագահող երկրի` Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: Նա նշել է, որ ԵՄ-ն կողմ է Թբիլիսիի հետ հարաբերությունների խորացմանը, եւ ներկայումս քննարկվում է վիզային ռեժիմի պարզեցման ընթացակարգը, ինչը կբարելավի Եվրոպայում ապրող վրացիների վիճակը: ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է նաեւ, որ «Վրաստանը մոտ է ԵՄ ասոցիացված անդամակցությանը»: «Մեր այցի նպատակը Վրաստանի հետ համագործակցության գրաֆիկի մշակումն է»,- ասել է նա: