Հայ Ազգային կոնգրեսի ոչ զանգվածային միջոցառումների, մասնավորապես, հանրահավաքների մասին իրազեկումների ժամանակ Ոստիկանությունը 2 տարի շարունակ ապօրինաբար բռնագրավում է Կոնգրեսին պատկանող բարձրախոս տեխնիկան (մեգաֆոնները), որոնք հետագայում հրաժարվում է վերադարձնել: Այս մասին երեկ հայտարարել է ՀԱԿ-ը: Ըստ ՀԱԿ-ի` վարչախումբը նախ համապատասխան խանութներից հավաքել, ապա նաեւ արգելել է այդպիսի տեխնիկայի ներկրումը Հայաստան: «Բարձրախոս տեխնիկայի դեմ ձեռնարկված խաչակրաց այս արշավանքը կամ հողմաղացների դեմ ճակատամարտը վկայում է վարչախմբի սարսափի չափը եւ արդեն սոսկ բնազդներով առաջնորդվելու նրա աննախանձելի վիճակը»,- ասվում է հայտարարությունում: ՀԱԿ-ը դիմում է քաղաքացիների օժանդակությանը` նշելով, որ պատրաստ է անհատ մարդկանցից գնել նման տեխնիկա: