Կրթաթոշակներ Իտալիայում ուսանելու համար

25/02/2010

Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 2010-2011 ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակներ (2010թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2011թ.-ի սեպտեմբերի 30-ը) հետեւյալ ծրագրերին մասնակցելու համար`
– լեզվի կարճատեւ դասընթացներ,
– անհատական համալսարանական դասընթացներ,
– կրթական աստիճանի դասընթացներ,
– առաջադեմ երաժշտության եւ դերասանական ուսուցման դասընթացներ,
– իտալերեն լեզվի եւ մշակույթի դասընթացներ իտալերենի ուսուցիչների համար,
– հետբուհական համալսարանական դասընթացներ` դոկտորական հետազոտություն, մագիստրոսական, մասնագիտական` բացառությամբ բժշկական ոլորտի,
գ հետազոտություն:
Դիմորդները կարող են գրանցվել հետեւյալ կայքում` http://borseonline.esteri.it/borseonline/it/index.asp
2010-11 ուսումնական տարվա համար on-line դիմումներն ընդունվում են փետրվարի 22-ից մինչեւ ս.թ. մարտի 31-ը:
Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետեւյալ կայքերից`
http://www.esteri.it/MAE/IT/Ministero/Servizi/Stranieri/Opportunita/
http://www.esteri.it/MAE/IT/Ministero/Servizi/Stranieri/Opportunita/default.htmգLANG=EN