Անհայտ կորածները դեռ որոնվում են

07/09/2005

Ղարաբաղյան պատերազմի արդյունքում անհետ կորած են համարվում 2736
ադրբեջանցի եւ 419 հայ: Անհետ կորածների ցուցակները Ադրբեջանի եւ Լեռնային
Ղարաբաղի իշխանություններին է փոխանցել Կարմիր խաչի միջազգային
կազմակերպությունը (ԿԽՄԿ): 2005 թվականի հունվարին ԿԽՄԿ-ն կողմերին է
ներկայացրել Վստահության հռչակագիր, որը պետք է հստակություն մտցնի նշված
անձանց ճակատագրի հարցում՝ առաջարկելով զբաղվել անհետ կորածների որոնման,
հայտնաբերված դիակների հիման վրա անձի հաստատման, ինչպեսեւ` անհետ
կորածների ընտանիքների աջակցության գործերով:

Նշենք, որ Ադրբեջանի անհետ կորածների, ռազմագերիների եւ պատանդների
հարցերով պետական հանձնաժողովի տվյալներով, անհետ կորած է համարվում 4760
ադրբեջանցի: