2 տարի անց

19/02/2010

Երեկ Կոսովոյում նշվել է Սերբիայից անկախանալու երկրորդ տարեդարձը:

Կոսովոյի անկախությունը ճանաչել են 65 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը եւ Եվրոպայում ԱՄՆ հիմնական դաշնակիցները: Այդուհանդերձ, Սերբիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի ընդդիմանալը խոչընդոտում է Կոսովոյի անդամակցությունը ՄԱԿ-ին: 2 միլիոն բնակչություն ունեցող Կոսովոն Եվրոպայի ամենաաղքատ երկրներից է: Դոնորների օգնությունը հասնում է երկրի համախառն ներքին արդյունքի 15 տոկոսին, գործազրկությունը կազմում է 40 տոկոս: