Հունվարի 21-ին, ժամը 17:30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը բջջային հեռախոսից պարբերաբար զանգահարում է 1-01 օպերատիվ հերթապահության հեռախոսահամարին եւ աշխատակիցների հասցեին հայհոյանքներ եւ սպառնալիքներ տեղում՝ խոչընդոտելով օպերատիվ ծառայության բնականոն աշխատանքները: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ փետրվարի 11-ին պարզվել է, որ զանգահարողը Սեւան ք/հ դատապարտյալ, 1979թ. ծնված Գեւորգ Հակոբյանն է, ով պատիժը կրում է 2004թ. օգոստոսի 7-ից, ՀՀ Քր.օր.-ի 34-104 հոդ. 1-ին մասի մեղադրանքով: