Բերման են ենթարկել

14/02/2010

22-ամյա Գեղամ Ա-ն բերման է ենթարկվել շանտաժը իրականացնելուց անմիջապես հետո: Ղ. Կ.-ն դիմել է Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն եւ հայտնել է, որ Գեղամ անունով իր ծանոթը շանտաժի է ենթարկում իրեն եւ պահանջում վճարել 2000 ԱՄՆ դոլար` այլապես կտարածի իր հետ սեռական հարաբերություն ունենալիս բջջային հեռախոսով արված նկարահանումը: Ոստիկանության ծառայողները փետրվարի 11-ին Հ. Քոչարի փողոցի թիվ 12 շենքի մոտ Ղ. Կ.-ից 2000 ԱՄՆ դոլարը վերցնելուց անմիջապես հետո բռնել եւ ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկել 1988թ. ծնված Գեղամ Ա.-ին, որի մոտ հայտնաբերվել է նշված գումարն ու բջջային հեռախոսի հիշողության միկրոքարտը: Քննությունը շարունակվում է: