Նախօրեի երեկոյան, ժամը 20:30-ին Մեղրի-Երեւան մայրուղու 208-րդ կմ-ի վրա վթարի է ենթարկվել ԳԱԶ 3102 մակնիշի մի ավտոմեքենա: Վթարի հետեւանքով զոհվել է 22-ամյա Կարինե Խաչատրյանը: Մեքենայի մյուս ուղեւորները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ այժմ գտնվում են Սիսիանի բժշկական կենտրոնում: Բժիշկների հավաստմամբ` նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վթարի պատճառը, Սիսիանի քննչական բաժնի ավագ քննիչ Արա Ջավադյանի խոսքով` տեղացած ձյան պատճառով առաջացած մերկասառույցն է: Ըստ «Ա1+»-ի` փետրվարի 13-ին պետք է կայանար Կարինե Խաչատրյանի նշանադրության արարողությունը: Ընտանիքը բնակվում է Ջերմուկ քաղաքում: Նա Սիսիան էր եկել` այցելելու հոր` Գուրգեն Խաչատրյանի շիրմին: