Քնելու դիրքերը բավական շատ բան են ասում մարդու էության, նրա հոգեկան ու առողջական վիճակի մասին: Եվ այսպես. մեջքի վրա քնելու դիրքը կոչվում է` թագավորական: Մեջքի վրա քնողները հավանաբար սրտաբաց, կենսուրախ մարդիկ են: Պետք է ասել, որ նման մարդիկ նաեւ սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Կարելի է ասել, այսպիսի մարդիկ իրենց երջանկության ու ճակատագրի կերտողներն են: Եվ երբեմն հնարավոր է գայթակղություն ալկոհոլով։ Վերջիններիս մոտ շատ են հանդիպում սրտի հետ կապված խնդիրներ:
Սաղմնային դիրքով քնող մարդիկ պաշտպանության կարիք ունեն: Ավելի հաճախ նման մարդիկ ունենում են ցածր դիմադրողականություն, թույլ նյարդեր ու շատ հեշտ կարելի է նրանց հունից հանել: Նրանք կարող են առողջական խնդիրներ ունենալ` կապված լյարդի ու լեղապարկի հետ:
Փորի վրա, ձեռքերն ու ոտքերը ազատ մեկնած մարդիկ սիրում են կյանքում առաջնորդ լինել, բայց երբեմն վախենում են փոփոխություններից: Նման մարդիկ դիմացինին միշտ վերաբերվում են զգուշորեն` վախենալով, որ դիմացինը միշտ կարող է «գահընկեց» անել իրեն: Այս մարդիկ հաճախ են խնդիրներ ունենում մարսողական համակարգի հետ կապված:
Կողքի վրա պառկած քնել սիրողները, ըստ մասնագետների, հավասարակշռված ու վստահելի մարդիկ են: Նրանք նաեւ հեշտ են հարմարվում ցանկացած իրավիճակի: Նրանք երախտապարտ են Աստծո պարգեւած յուրաքանչյուր օրվա համար, որովհետեւ ինքնաբավարարված են: