Սնկով բարակաբլիթներ

11/02/2010

500 գ սունկը եփել, քամել ու շատ մանր կտրատել: 2 գլուխ սոխը տապակել կարագով, մինչեւ սոխի ոսկեգույն դառնալն, ու ավելացնել սունկը: Այս ամենին, ըստ ճաշակի, ավելացնել աղ ու 2-3 ճաշի գդալ թթվասեր, թողնելով՝ եփել 10-15 րոպե, անպայման փակ կափարիչով: Վերջում ավելացնել շատ մանր կտրատած սամիթ ու վերցնել կրակից: Սառելուց հետո փաթաթել ու թեթեւ տապակել: