Հրաշալի արտաքին՝ Ջենիֆեր Լոպեսից եւ մյուսներից

11/02/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Ջենիֆեր Լոպեսի դիմահարդարն առաջարկում է մի բաղադրատոմս, որի շնորհիվ փոփ-երգչուհին միշտ հրաշալի տեսք է ունենում: Դա ունիվերսալ միջոց է, որ կարելի է օգտագործել ցանկացած տիպի մաշկ ունենալու դեպքում:

Օրինակ` շատ լավ կոսմետիկական դիմակ կստացվի, եթե վերցնենք 1 թեյի գդալ յոգուրտ, 1 թեյի գդալ մեղր եւ 4-5 կաթիլ թարմ եփած կանաչ թեյ: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել կոսմետիկական կավ: Այս ամենը իրար լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված: Այն պետք է քսել դեմքին, պարանոցին, թողնել 15-20 րոպե ու լվանալ սկզբից` գոլ, ապա` սառը ջրով: Այս պրոցեդուրան կարելի է սկզբից՝ անել շաբաթվա մեջ 3-4 անգամ, իսկ հետագայում արդյունքը պահելու համար՝ շաբաթվա մեջ 1-2 անգամ: Այս դիմակը մաշկին հաղորդում է թարմ տեսք ու հաճելի գույն:

Իսկ երբ հայտնի սուպերմոդելներից մեկին հարցնում են, թե ինչպես է նրան հաջողվում պահպանել իր հիանալի տեսքը, նա պատասխանում է. «Դեղատոմսը բավական պարզ է` շատ ջուր եւ քիչ սուրճ խմելով»: Նա նաեւ խորհուրդ է տալիս շրթունքներին առավոտյան մայոնեզ քսել: Իհարկե, բոլորը գիտեն, որ պարտադիր չէ լավ մաշկ ունենալու համար անպայման օգտագործել թանկարժեք քսուքներ ու դիմակներ: Իհարկե, հասուն տարիքում մաշկի լավացման ամենահիմնավոր մեթոդը վիրահատական միջամտությունն է` լազերային հարթեցումը, բոտեքսը եւ այլն: Բայց մաշկի ամենօրյա խնամքը հասանելի է բոլորին: Ամենօրյա խնամքն իր մեջ ներառում է մաշկի լվացում, դեկորատիվ կոսմետիկայի մաքրում եւ օգտագործում, եւ մի շարք այլ պրոցեդուրաներ: Դեմքը ավելի ճիշտ է լվանալ սառը ջրով` սենյակայինից ոչ սառը: Բացառություն է կազմում յուղոտ մաշկը, որը պետք է սկզբից լվանալ գոլ ջրով, այնուհետեւ սառը ջրով: Իսկ ինչ վերաբերում է օճառին, ապա այն դեմքը լվանալու համար չի կարելի օգտագործել ավելի հաճախ, քան շաբաթը 2-3 անգամ: Նրանց, ովքեր ունեն չոր մաշկ, խորհուրդ չի տրվում ընդհանրապես օճառ օգտագործել: Օրվա մեջ կարելի է լվացվել 1 անգամ, այն էլ` առավոտյան: Իսկ ջրային պրոցեդուրայից հետո մաշկի վրա պետք է քսել ոչ յուղոտ կրեմ: Երեկոյան կարելի է դեմքը մաքրել տնային պայմաններում պատրաստված լոսյոնով, որի բաղադրության մեջ ցանկալի է բուսական յուղի առկայությունը: Շատ լավ է նաեւ օգտագործել թարմացնող տոնիկներ, գոնե օրվա մեջ 1 անգամ: Այն դեմքի վրայից մաքրում է մաքրող միջոցների մնացորդները, կարգավորում է մաշկի թթվային բալանսը: Այն ունի նաեւ պիլինգի հատկություն: Պիլինգի եւ մաքրման համար պրեպարատները պետք է պատրաստել մաշկին համապատասխան: Պետք է չմոռանալ, որ բացի դեմքի մաշկը մաքրելուց, անհրաժեշտ է մաքրել նաեւ ամբողջ մարմինը: Շատ լավ արդյունք է տալիս աղով մաքրումը, որը կոսմետոլոգները խորհուրդ են տալիս անցկացնել ամիսը 1 անգամ: Դրա համար անհրաժեշտ է 300-400գ կերակրի աղը լցնել 100-125գ սերուցքի մեջ եւ խառնել: Հետո ստացված զանգվածը մատների ծայրերով մերսելով՝ քսել մաշկին, հատկապես այն հատվածները, որ ավելի կոշտացած են` արմունկները, ծնկները, կրունկները: Իսկ վերջում ցայվել տաք ջրով, հետո` սառը ջրով: Չորացնել մաշկը սրբիչով եւ թեթեւակի խոնավ մաշկին քսել սնուցող քսուք: