Կրճատումներ

09/02/2010

«Աշխատանքի արդյունավետության բարձրացման» նպատակով Կապանի «Դինո գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն աշխատակիցների կրճատման գործընթաց է սկսել: Ըստ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի` աշխատակիցների թվաքանակն անհամապատասխան է այն աշխատանքին, որն առաջարկում է ընկերությունը: Վերջինիս փոխանցմամբ` ընկերությունը ներկայումս ունի շուրջ 1100 աշխատակից, եւ նախատեսվում է 50-55 աշխատակիցների կրճատում, որոնցից 17-ն արդեն կրճատվել են: