Դեկտեմբերին տեղի է ունեցել ամերիկահայ երգիչ Արմենչիկի պսակադրության արարողությունը: «Ես եւ կինս` Լուսինե Մանուկյանը, ծանոթացել ենք անցած տարի, դեկտեմբերի 21-ին, Մոսկվայում: Նա արդեն 17 տարի էր` բնակվում էր այնտեղ: Ծնողները երեւանցի են: Հենց սկզբից շեշտեմ, որ հարսնացուս ռուս չէ. բոլորը կարծում են, թե կինս այլազգի է, բայց այդպես չէ: Երբ մեկնել էի Մոսկվա համերգի, նա համերգի նախաձեռնողներին օգնում էր կազմակերպչական գործերում: Մեր առաջին ծանոթությունը հենց այդտեղ էլ կայացավ եւ, ինչպես ասում են, լինելու բան էր, պիտի լիներ: Ես անգամ չէի էլ մտածում ամուսնության մասին: Ամեն բան շատ արագ ստացվեց, իսկ նրան տեսնելուն պես հասկացա, որ սիրում եմ, նա է այն միակը, ում փնտրում էի»,- ասել է «Ե՞ս Yes» ամսագրի հետ զրույցում: Լրագրողը հարցրել է, «Ո՞վ է ընտրյալդ, ի՞նչ մասնագիտություն ունի, ինչո՞վ է զբաղվում: Բացի այդ, մի բան էլ ճշտենք. ասում են` ընտրյալդ ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանի բարեկամուհին է: Ճի՞շտ է արդյոք»: «Առաջինը` Լուսինեն ռուս չէ, հայ է, ոչ մի բիզնեսմենի կամ թվարկվածների աղջիկն ու բարեկամուհին չէ: Պարզապես Մոսկվայում բնակվող լավ ընտանիքի լավ ու հրաշալի աղջիկ է: Կինս 23 տարեկան է, Մոսկվայում է ուսանել. երկու բուհ է ավարտել` մասնագիտանալով տարբեր մասնագիտություններում: Նա իսկական հայուհի է: Հրաշալի ու լավ մարդ, անչափ բարի. եթե ընտրել եմ, ուրեմն հրաշալի մարդ է,- պատասխանել է Արմենչիկը, ապա ավելացրել,-Արտաքինից շատ գեղեցիկ է, սակայն ինձ համար ավելի կարեւոր է հոգու գեղեցկությունը, եւ այս պարագայում այդ ամենը մեկտեղվել է: Ամենից կարեւորը` նա ինձ հասկանում է: Երբ նոր էինք շփվում, ըմբռնումով էր մոտենում այն հարցին, որ շատ զբաղված եմ, որ սա իմ կյանքն է: Հետո նշեմ, որ Լուսինեն իմ երգարվեստի երկրպագուն չի եղել, եւ այդ հանգամանքը մեր միասնության մեջ ոչ մի դերակատարում չի ունեցել, նա ուղղակի լսել էր մի քանի երգ, եւ վերջ: գՀամերգից հետո եկա Հայաստան, սկսեցինք հեռախոսով շփվել, սկայպով, էլփոստով, ինչը շարունակվեց նաեւ Ամերիկայից: Հետո նորից Ռուսաստան մեկնեցի, կրկին հանդիպեցինք: Ծանոթացա ընտանիքի անդամների հետ ու հասկացա, որ, այո, նա այն միակն է, իմ կեսն է, ում երկար ժամանակ փնտրում էի: գԱնցած տարվա ապրիլին մեկնեցի Ռուսաստան` հերթական համերգիս, մատանի վերցրեցի, մենակ գնացի իրենց տունգ Միանգամից ասացի` կամուսնանա՞ս ինձ հետ, ասաց` այո, իսկ մայրը զարմացած նայում էր, թե ինչ է կատարվում տանը: «Այո»-ից հետո որոշեցինք օրինականացնել այս որոշումը եւ գնալ զագս: Արդեն անցած տարվա հունիսին էլ Մոսկվայում տեղի ունեցավ մեր նշանադրության արարողությունը, որին ներկա էին ծնողներս, քավորը, քավորկինը, ընկերներ, հարազատներ»: Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2009թ. դեկտեմբերի 24-ին, Լոս Անջելեսում, Սրբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում: Հարսանիքին մասնակցել է մոտ 480 մարդ: Այդ օրն Արմենչիկը երգել է «Vision» երգը, որը նվիրել է կնոջը: Հաջորդ օրը մեկնել են Լաս Վեգաս, որտեղ` «Mandalay bay» դահլիճում, Արմենչիկը համերգ ուներ: