Արամազդ Զաքարյանը քաղաքական հալածյալ

07/09/2005

Մեր տեղեկություններով, քաղաքական հետապնդումների պատճառով Հայաստանից
հեռացել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ
Զաքարյանը: Վերջինս, ըստ մեր աղբյուրների, իր որդու հետ գտնվում է
Լոնդոնում եւ մտադիր չէ վերադառնալ, քանի դեռ Հայաստանում
իշխանափոխություն տեղի չի ունեցել: Մենք արդեն անդրադարձել էինք
Կոմիտասում անմիջապես Ա. Զաքարյանի տան դիմաց կառուցվող ապօրինի
շինությանը, որի համար քաշքշուկ էր տեղի ունեցել, ինչից տուժել էր Ա.
Զաքարյանի որդին: Պարզեցինք, սակայն, որ այդ քաշքշուկի համար քրեական գործ
է հարուցվել ոչ թե նրա որդուն մարմնական վնասվածք պատճառողի դեմ, այլ` Ա.
Զաքարյանի, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ նա ընդհանրապես հեռանա
Հայաստանից: