Երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի տնօրեն Հարություն Հարությունյանը: Մեր թղթակցի հարցին, թե որն է եղել հրաժարականի պատճառը, նա պատասխանել է, որ հոգնել է այդ աշխատանքից: «5 տարի այդտեղ եմ աշխատել, ահավոր հոգնել եմ: Ուզում եմ հանգստանալ»,- ասել է Հ.Հարությունյանը: Թե որքանով է իրականում նրա դիմումի պատճառը հոգնածությունը, դժվար է ասել: Նշենք միայն, որ ըստ մեր տեղեկությունների, վերջին մի քանի ամիսներին նա հաճախ է ընկերական շրջապատում ակնարկել, որ ուզում է հեռանալ այդ աշխատանքից: Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը ՀՅԴ-ական է: «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործի նախաքննության ընթացքում նա մի քանի ամիս ձերբակալված էր: Ինչ վերաբերում է «Հայլուրի» տնօրենի պաշտոնին, ապա ըստ տեղեկությունների, առայժմ Հ.Հարությունյանի գործառույթները կիրականացնի «Հ1»-ի տնօրեն Արմեն Արզումանյանը: