Հասանք միասնական «Ոչ»-ի

07/09/2005

Եթե, այնուամենայնիվ, «Հանրապետություն» կուսակցությունը սահմանադրական
փոփոխությունների գործընթացին մասնակցելու հարցում փոխզիջումների էր
գնալու «Արդարություն» դաշինքի հետ, ինչո՞ւ էր կոշտ հայտարարություններ
անում, թե իրենք կվերանայեն իրենց մասնակցությունը դաշինքի կազմում. այս
հարցին կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանեց.
«Մենք փոխզիջումների չենք գնացել: Ճիշտ հակառակը` «Արդարություն» դաշինքն
իր օգոստոսի 18-ի նիստով է մոտեցել մեր դիրքորոշումներին: Մենք այս
հարցում որեւէ փոխզիջման չենք գնացել եւ չենք էլ պատրաստվում գնալ:
Իսկապես հիմա մեր մոտեցումների տարբերությունները տակտիկական են: Ըստ
էության, դաշինքն էլ է «Ոչ» ասելու այդ նախագծին: Մենք կարողացանք
միասնական «Ոչ»-ի դիրքորոշում որդեգրել»: