Արեյանը հերթական արձակուրդում է

05/02/2010

Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչությունից հերքել են վերջին օրերին շրջանառվող այն տեղեկությունները, թե Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հարկադիր արձակուրդ է գնացել (այլեւս չվերադառնալու պայմանով): «Նման բան չկա, Կամո Արեյանը գտնվում է հերթական արձակուրդում»,- նշել են Տեղեկատվության վարչությունում: