Հանդիպել է դեսպաններին

05/02/2010

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Սեյրան Օհանյանը դեսպանին է ներկայացրել հաջորդ շաբաթ Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների եւ հանդիպումների ծրագրերը: Սեյրան Օհանյանը երեկ հանդիպել է նաեւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ: Հանդիպման ընթացքում Սեյեդ Ալի Սաղայիանը Սեյրան Օհանյանին հանձնել է Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու` ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի պաշտոնական հրավերը: