«Ջավախք հայրենակցական միությունը» հայ մեծանուն գրող Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ դիմել է Երեւանի քաղաքապետարան` Վահան Տերյան փողոցին հարող պուրակը, որտեղ եւ տեղադրված է գրողի հուշարձանը, վերանվանել Ջավախքի պուրակ: Այս մասին երեկ հայտարարել է միության նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը: «Մենք այդպիսի խնդրանքով ենք դիմել քաղաքապետարանին եւ հուսով ենք, որ մեր խնդրանքը չի մերժվի: Բացի այդ, թույլտվություն ենք խնդրել այդ պուրակում տեղադրել եւս մեկ ջավախքյան մեծի` աշուղ Ջիվանու հուշարձանը»,- ասել է նա` հավելելով, որ դեռեւս քաղաքապետարանից պատասխան չեն ստացել: