«Մենք, որպես Եվրախորհուրդ, ղարաբաղյան խնդրի կարգավորման համար իրականացվող ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին եւ այլ երկրների ունեցած ներդրումներին աջակցելու նպատակով մի խումբ ենք ձեւավորել»,- երեկ հայտարարել է ԵԽ ԽՎ նորընտիր նախագահ Մովլուդ Չավուշօղլուն: Իսկ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Արտաքին հարաբերությունների բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ` խոսելով Եվրախորհրդում կատարվելիք ծրագրված բարեփոխումների մասին, նշել է, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար մի ենթահանձնաժողով է ստեղծվելու: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան նախեւառաջ կարիք ունի սահմանադրական բարեփոխումների, որոնք միտված կլինեն քաղաքացիական սահմանադրություն ունենալուն: