Ուզում է դիմել ՄԱԿ-ին

05/02/2010

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ալի Մասիմլին առաջարկել է կոչ հղել ՄԱԿ-ին` Լեռնային Ղարաբաղի շուրջ բանաձեւերի չկատարման կապակցությամբ: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Հայաստանի կողմից բռնազավթած տարածքների կապակցությամբ ընդունած բանաձեւը մինչ այժմ կատարված չէ: Այս առթիվ խորհրդարանը պետք է ՄԱԿ-ին դիմելու նախաձեռնություն ցուցաբերի»,- հայտարարել է նա: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին բանաձեւի ընդունման պահանջ չի ներկայացնում, սակայն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնելու պահանջ, ինչը հանդիսանում է Ադրբեջանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցուցաբերում»,- հավելել է ադրբեջանցի պատգամավորը: