Հունվարին դեկտեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` 2010թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ պարենային ապրանքների (ներառյալ՝ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 3.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների 0.1 % նվազում:
Հանրապետության դիտարկվող քաղաքներում. հունվարին դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 1.1-2.6% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.6%-ով: