Վիճակը լավ չի

28/01/2010

Վերջին 30 տարիների ընթացքում էռոզիայի եւ սողանքների պատճառով Հայաստանում գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է եկել 140 հազար հեկտար ցանքատարածություն եւ 300 հազար հեկտար արոտավայր։ Էռոզիայի ենթարկված 114 հազար հեկտար մշակահողերից վերականգնվել է ընդամենը 3.5%-ը։ Անտառածածկ մակերեսը 11.2 %-ից նվազել է 8-9%-ի։ Օդային միջավայրի վիճակը եւս մտահոգությունների տեղիք է տալիս։ Օդի վիճակը վատացել է հատկապես Երեւանում, Ալավերդիում, Վանաձորում եւ Հրազդանում։ Այս տխուր պատկերը զետեղված է մի շարք համաշխարհային բնապահպանական տեղեկատվական հանդեսներում Հայաստանի մասին պատմող հոդվածների` «Բնապահպանության վիճակը» բաժնում։