Ճգնաժամն ու բնապահպանությունը

28/01/2010

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ազդել է բոլոր ոլորտների, այդ թվում նաեւ՝ բնապահպանության վրա։ Սակայն այս դեպքում, պարզվում է, լավ իմաստով։ Օրինակ՝ ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ամփոփելով անցնող տարին, նշել է, որ ճգնաժամի պատճառով ոչ միայն բնապահպանական ծրագրերը չեն կասեցվել, այլեւ մի շարք գործարանների չաշխատելու պատճառով արտանետումները մթնոլորտ որոշ չափով նվազել են: Ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի։ Չար լեզուներն, ի դեպ, նման հայտարարություններից հետո կարող են ասել, որ ճգնաժամը էկոլոգների ձեռքի գործն է։