Մաքսիմալ ու մինիմալը

28/01/2010

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով Հայաստանի ՍԴ որոշման վերաբերյալ թուրքական կողմի դիրքորոշումը, երեկ ասել է, թե Թուրքիայի խորամանկությունները չպետք է նորություն լինեն ոչ հայերի, ոչ էլ միջազգային հանրության համար: Ըստ նրա` Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ Թուրքիայի դիվանագիտական կառույցների հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում: «Թուրքիայի նմանատիպ դիրքորոշման մասին է վկայում այն հանգամանքը, որ Արձանագրություններում կան պարտավորություններ, որոնք դարեր շարունակ Թուրքիայի համար խնդրահարույց են եղել: Հայոց ցեղասպանության եւ փակ սահմանների հարցերը Արձանագրությունների համար դարձան մինիմալ ծրագիր»,- ասել է նա: Իսկ որպես «մաքսիմալ ծրագիր»՝ Լ. Ալավերդյանը նշել է Ղարաբաղի խնդրի վերաբերյալ վերջնական պայմանագրի կնքումը, համաձայն որի` Ադրբեջանին կընձեռվի հնարավորություն՝ բախտորոշ դեր ունենալ Ղարաբաղի հարցում: