Բան չմնաց

26/01/2010

«Այս տարվա գարնանն արդեն ղարաբաղյան հակամարտության շուրջ կարող է համաձայնություն ձեռք բերվել»,- երեկ նման հայտարարություն է արել ԼՂՀ հակամարտության գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը` մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` երեկ Սոչիում կայացած հանդիպումը: «Հույս ունեմ, որ կողմերը գտնվում են բանակցությունների ավարտի շեմին: Համաձայնագիր ստորագրելու համար ավելի շատ հանդիպումներ անհրաժեշտ կլինեն, դա այսօր տեղի չի ունենա: Սակայն այսօր մենք կարող ենք տեսնել, որ կողմերն ավելի են մոտենում միմյանց, իսկ հակամարտության շուրջ համաձայնագրի կնքումը կարող է հնարավոր դառնալ արդեն այս գարնանը»,- ասել է Լենմարկերը: