Մեկօրյա այցով

26/01/2010

Այսօր մեկօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանելու Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: Նախատեսված են նաեւ Նիկա Գիլաուրիի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: