ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի վիճակը շարունակում է ժամ առ ժամ վատանալ, իսկ պատկան մարմինները հրաժարվում են պատշաճ բուժօգնություն ցուցաբերել ազատամարտիկի կյանքը փրկելու համար: Ս. Միքայելյանի հարազատները երեկ տեղեկացրել են, որ միայն անցած գիշեր երեք անգամ շտապօգնություն են կանչել Միքայելյանի համար, ով գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Ավելին, նրան բուժող բժշկին տեւական ժամանակ թույլ չեն տալիս հեռանալ իր հիվանդի կողքից: Երեկվա դրությամբ դեռեւս հայտնի չէր` կտեղափոխե՞ն արդյոք Միքայելյանին քաղաքացիական որեւէ հիվանդանոց՝ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար, թե՞ ոչ: