Վատ բան չի տեսնում

26/01/2010

«Ամբողջ աշխարհում ընդունված է, որ նախկին քաղաքական գործիչները շարունակում են իրենց գիտելիքներն օգտագործել ի օգուտ պետության: Եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը զբաղվեր արտաքին քաղաքականությամբ, դրա մեջ վատ բան չեմ տեսնում»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով ՀՀ նախկին նախագահի` ԻԻՀ կատարած այցին: Ըստ Ռ. Զոհրաբյանի` քանի որ Ռ. Քոչարյանը նաեւ ռուսական «Սիստեմա» կորպորացիայի խորհրդի անդամ է, հետեւաբար այս այցը կարելի է նաեւ մասնավոր համարել: Անդրադառնալով թիվ 10 ընտրատարածքի պատգամավորական ընտրություններին, Զոհրաբյանն ասել է, որ այն անցել է անհավասար պայմաններում, քանի որ առաջադրված թեկնածուներից Նիկոլ Փաշինյանը բանտում էր: