Բացառվում

26/01/2010

«Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումը բացառվում է»,- երեկ այդ մասին հայտարարել է ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը: Ըստ նրա, անհրաժեշտ է ակտիվացնել ԼՂՀ ենթահանձնաժողովի գործունեությունը, որը կարող է լուրջ դեր խաղալ հակամարտության լուծման գործում: «Մենք փորձել ենք մոտեցնել կողմերի մոտեցումները: Ես ամբողջությամբ բացառում եմ ընդհարումն ու հակամարտության ուժային լուծումը: Դա նաեւ ԵԽ դիրքորոշումն է»,- հայտարարել է նա` ընդգծելով, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով: Պուչը նկատել է նաեւ, որ ԵԽ ԽՎ նորընտիր նախագահը կշարունակի իր գործունեությունն այդ ուղղությամբ: Հիշեցնենք, որ կառույցի ղեկավարի պաշտոնում Պուչի մանդատի ժամկետն ավարտվում է: Երեկ նոր ղեկավար է ընտրվել թուրք պատգամավոր Մովլուդ Չավուշօղլուն: