«Քաղբանտարկյալներին պետք է ազատ արձակել»

26/01/2010

Երեկ Հայ Ազգային կոնգրեսն իր մեկնաբանություններն է տարածել 2008թ. մարտի 1-ի դեպքերի, 10 մահվան հանգամանքների քննության, մարտի 1-2-ի դեպքերի պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունների առիթով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ջորջ Կոլումբիեի պատրաստած Տեղեկատվական դիտարկումների վերաբերյալ:

Այն բաղկացած է 24 կետից, որտեղ ասված է. «գ Ըստ էության համազեկուցողների զեկույցը հաստատում է, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ցուցադրել է կողմնակալ եւ աչառու վերաբերմունք՝ փորձելով ամեն գնով պաշտպանել մարտի 1-ի դեպքերին առնչվող պաշտոնական վարկածը, անտեսել է փաստացի վկայությունները, խուսափել է իշխանություններին քննադատելուց, դրանով իսկ կասկածի տակ դնելով քննության վստահելիությունը: Այլ կերպ ասած, հանձնաժողովը միտումնավոր աղավաղել է իրականությունըգ Չնայած ժողովրդական մեծածավալ ընդվզմանը, ընդդիմության կազմակերպած եւ 10 օր տեւած շուրջօրյա հանրահավաքները 2008թ. փետրվարի 19-ից մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում, իրենց բնույթով խաղաղ էին, ամբողջությամբ կառավարելի, եւ նույնիսկ գովեստի արժանացան ԵԱՀԿ ամերիկյան պատվիրակության պաշտոնական հայտարարության մեջ՝ «բազմության արդյունավետ կառավարման համար»: Հարյուր-հազարավոր մարդկանց մասնակցությամբ ցույցերին եւ երթերին չի արձանագրվել բռնության, անկարգության կամ հասարակական կարգի խախտման որեւէ դեպք: Հակառակ հանձնաժողովի այն պնդումների, թե, իբր, հանրահավաքները կազմակերպված էին օրենքի խախտումով, ոչ մի ընդդիմադիր առաջնորդի կամ ակտիվիստի նկատմամբ չի առաջադրվել ապօրինի հավաքներ կազմակերպելու մեղադրանք: Հանձնաժողովի զեկույցում տեղ չի գտել որեւէ քննադատություն երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը կարգավորելու իշխանությունների վարքագծի նկատմամբ: Հանձնաժողովը չի արձանագրել, որ քաղաքական ճգնաժամը, որը նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած համատարած կեղծիքների արդյունք էր, եւ որն այդքան խորը պառակտել էր հասարակությանը, պետք է լուծվեր ոչ թե ոստիկանական գործողություններով, այլ պետք է հարթվեր քաղաքական բանակցությունների միջոցովգ Հանձնաժողովի զեկույցի՝ «2008թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրություններ» գլխում ոստիկանության գործողությունները ներկայացված են որպես «տեղանքի զննում», որը հետագայում, իբր, բախվելով ցուցարարների դիմադրությանը՝ վերածվել է «ապօրինի զանգվածային հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցման»: Հանձնաժողովը չի անդրադարձել այն հակասություններին եւ անհամապատասխանություններին, որ գոյություն ունեին պետական պատկան մարմինների պաշտոնական փաստաթղթերում եւ ոստիկանական պաշտոնյաների վկայություններում: Թեեւ սկզբնական շրջանի որոշ պաշտոնական փաստաթղթերում ոստիկանական գործողությունները ներկայացված են որպես «ապօրինի զանգվածային հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցում», սկզբնական շրջանի այլ փաստաթղթերում դրանք նկարագրվում են որպես «օպերատիվ գործողություն՝ ապօրինի զենք եւ զինամթերք հայտնաբերելու եւ առգրավելու համար»գ Մարտի 1-ի առավոտյան ոստիկանության եւ անվտանգության կառույցների գործողությունները, ներառյալ Լեւոն Տեր-Պետրոսյանին դե ֆակտո տնային կալանքի տակ պահելը, ընդդիմության մի քանի հայտնի առաջնորդների ձերբակալությունները եւ բազմության արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ աուդիոսարքավորումների ոչնչացումն ապացուցում են, որ իշխանությունների գործողությունների նպատակն էր ոչնչացնել բազմությունը անհրաժեշտ հսկողության տակ պահելու ընդդիմության կարողությունը եւ, որ իշխանությունները հետապնդել են խաղաղ ու կազմակերպված հանրահավաքները քաոսի եւ մասսայական անկարգությունների վերածելու նպատակ: Ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու իշխանությունների վերը նշված անպատրաստակամության հետ մեկտեղ, այս ամենը պարզորեն ցույց է տալիս, որ ճգնաժամի հենց սկզբից երկրի քաղաքական ղեկավարները ցանկացել են ստեղծված ճգնաժամը լուծել ոչ թե բանակցությունների, այլ այն ուժով ճնշելու միջոցովգ Ոչ մի դատավարություն չի բացահայտել որեւէ կապ ընդդիմության եւ խանութները թալանողների մեջգ Ո՛չ մի քրեական գործ չի հարուցվել մարտի 1-ի սպանությունների կապակցությամբ: Սպանվածները ճանաչվել են տուժող, իսկ նրանց հարազատները` որպես տուժողի իրավահաջորդ միայն դեպքերից 5 ամիս անց եւ միայն հանրային ճնշումների արդյունքում: Հանցագործության վայրում տեղանքի զննում չի կատարվել, ո՛չ ոք չի մեղադրվել սպանությունների գործով, ո՛չ ոք չի ճանաչվել որպես կասկածյալ, ո՛չ ոք չի ձերբակալվել կամ դատվել՝ չնայած այն փաստին, որ սպանություններին ականատես են եղել հարյուրավոր քաղաքացիներ եւ ոստիկաններ, եւ չնայած այն փաստին, որ դեպքերի մեծ մասում առկա է տեսագրությունըգ Մարտի 1-ի դեպքերի անկողմնակալ եւ վստահություն ներշնչող քննություն դեռ պետք է անցկացվի: ՀԱԿ-ը կարծում է, որ համազեկուցողների հաշվետվությունում արված առաջարկը, այն է՝ մնացած հարցերն ուղղել ԱԺ հանձնաժողովին եւ շարունակել քննությունը ՄԻՊ գրասենյակի ներգրավմամբ, ոչ համարժեք է: Հանձնաժողովն արդեն ցույց է տվել իր անկարողությունը կամ անպատրաստակամությունը՝ իրականացնելու նման քննություն, իսկ ՄԻՊ գրասենյակը ենթակա է իշխանությունների կողմից ճնշումների, որի ապացույցն էր նրանց ներկայացուցչի պահվածքը ՓՀԽ-ում: Միայն այնպիսի մի մարմին, որը կունենա իշխանությունների եւ ընդդիմության կողմից հավասար ներկայացվածություն, եւ, ամենակարեւորը, որը կընդգրկի միջազգային փորձագետների, ի վիճակի է իրականացնել այդպիսի քննությունգ ՀԱԿ-ը ցանկանում է շեշտել, որ չնայած Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը, 10 մարդու սպանությունների քննությունը եւ հանցագործության պատասխանատուներին պատժելը չափազանց կարեւոր են, կան նաեւ անհետաձգելի քայլեր, որ պետք է անհապաղ կատարվեն՝ լուծելու համար այն խորը քաղաքական ճգնաժամը, որ առաջացել է այդ դեպքերի արդյունքում: Այդ քայլերից ամենաառաջնայինն է քաղբանտարկյալների՝ ընդդիմադիր ակտիվիստների, որ ձերբակալվել են Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, անհապաղ ազատ արձակումը: ԵԽ ԽՎ-ն չպետք է հանդուրժի, որ ԵԽ անդամ պետություններից մեկում 15 քաղբանտարկյալներ դեռ բանտերում են»: