Դիմել է ՍԴ

23/01/2010

Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ օրերս 7 տարվա ազատազրկման դատապարտված, քաղբանտարկյալ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրն իր ներկայացուցչի միջոցով դիմել է ՍԴ` պահանջելով անվավեր ճանաչել կեղծված քվեարկությունը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելուց ժամեր առաջ թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշեց մերժել Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի դիմումը ընտրություններն անվավեր ճանաչելու մասին: Որոշումը կայացվեց քվեարկության 7 կողմ, մեկ դեմ արդյունքով` միակ դեմ քվեարկողը ԸԸՀ-ում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչն էր: