Վերջերս տարբեր ֆորումներում քննարկման առարկա է դարձել հոլանդական http://www.deweek krant.nl կայքի մի հրապարակում, որի համաձայն՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մի առիթով խոստովանել է, թե ինքը հայ է։ «Այսօր BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան եւ Չինաստան) երկրների նախագահների ասուլիսի ժամանակ «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը հարցրեց նախագահ Մեդվեդեւին՝ ճի՞շտ է արդյոք, որ նա ունի հրեական ծագում։ Մեդվեդեւը պատասխանեց, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նա ավելացրեց, որ իր նախնիները եղել են Ադանայից (Արեւմտյան Հայաստան, ներկայիս Թուրքիայի տարածք), սակայն ինքը ծնվել է Ռուսաստանում։ Եվ ավելացրել է. «Ես ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի. ես հայ եմ։ Իմ մոր ազգանունը եղել է Նախշիկյան, իսկ Նախշիկ անունը զուտ հայկական արմատներ ունի։ Հորս ազգանունը Բագրատյան է, ինչը նույնպես զուտ հայկական է։ Ես 100 տոկոսանոց հայ եմ»։ Վերջում Ռուսաստանի նախագահը ավելացրել է, որ հպարտ է իր հայ ծնողներով եւ հայկական արմատներով»։ Հրապարակման բնօրինակը կարող եք գտնել հետեւյալ հասցեում՝ http://www.deweekkrant.nl/artikel/2009/juni/18/ dmitry_medvedev_is_een_armenier.